Երթևեկությունն առավել անվտանգ դարձնելու նպատակով Ճանապարհային նոր նշաններ կներդրվեն

ՀՀայկ Նավասարդյան

Անկյունագծային հետիոտնային անցում, շրջանցում, էլեկտրամոբիլների լիցքավորում: Սրանք ճանապարհային երթևեկության նոր նշաններից են, որոնք առաջիկայում կկիրառվեն Հայաստանում: Կառավարությունը հունվարի 19-ի նիստում հավանություն է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծին: Նպատակն է ունենալ առավել անվտանգ երթևեկություն և՛ վարորդների, և՛ հետիոտների համար:

Արուսյակ Խաչատրյան (ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության ավագ մասնագետ) - Դրանք պայմանավորված են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Կան այնպիսի նշաններ, որոնք անհրաժեշտ էին մեր երթևեկությանը, քանի որ աշխարհում երթևեկությունը արագ տեմպերով է զարգանում, ներդրվում է նոր տեխնիկական միջոցներ, մենք որոշել ենք որոշ չափով ներգրավվել, որպեսզի ճանապարհը տնօրինողը դրանք կարողանա կիրառել:

Առաջարկվող փոփոխություններից մեկը կարգավորվող խաչմերուկներում անկյունագծային հետիոտնային անցում նշանի կիրառումն է, երբ խաչմերուկի չորս կողմում մեքենաների համար կարմիր լույս է, հետիոտնը ուղիղ անցման փոխարեն անկյունագծով է հատում ճանապարհը: Նոր նշանը առաջինը կարող է լինել Մաշտոց-Թումանյան խաչմերուկում:

Արման Չիլինգարյան (ՀՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ) - Լուսացույցների կարգավորման ռեժիմում կա այնպիսի մի հատված, երբ բոլոր կողմերից տրանսպորտի կամար կարմիր լույս է:

Այժմ էլ փաստացի շատ են՝ առանց նշանի խաչմերուկը անկյունով հատողները: Ճանապարհային ոլորտի մասնագետի դիտարկմամբ նշանն այժմ կիրառվում է աշխարհի շատ երկրներում, երբ վերգետնյա կամ ստորգետնյա անցում կառուցելու հնարավորություն չկա:

Արուսյակ Խաչատրյան - Դրա համար հատուկ խաչմերուկներ պետք է լինեն, կուսումնասիրվեն և տրանսպորտային և հետիոտնային երթևեկության հոսքերը սա այն դեպքերում է, երբ հետիոտնային ինտենսիվությունը ժամում 900 մարդ ժամից ավել է:

Փոփոխություն կլինի նաև գործող՝ նախազգուշացնող նշանների խմբում. գլխավոր ճանապարհին երկրորդական ճանապարհի հարում նշանի դեպքում, երբ մի քանի ճանապարհ է միանում:

Արման Չիլինգարյան - Փոփոխություններ կլինի նաև ճանապարհային գծանշումներում: Հիմնականում չկարգավորվող խաչմերուկներում հետիոտնային անցումներից առաջ կլինեն աղմկոտ գոտիների գծանշոմ

Նշանների ավելացմանը զուգահեռ նախատեսվում է պակասեցնել լրացուցիչ ցուցանակները, որոնք մոտ 30 ն են, դրանք հիմնականում զբոսաշրջության հետ կապված պիկտոգրամաներն են:

Արուսյակ Խաչատրյան - Մենք ուսումնասիրեցինք ԵԱՏՄ-ի նշանները, որտեղ ևս բացակայում են դրանք և նպատակահարմար գտանք հանել: Բայց անհրաժեշտության դեպքում տեղեկատու ցուցիչ նշանների կազմում կարող են կիրառվել:

Նախագծի հեղինակները վստահ են ճանապարհային նոր նշանների կիրառումը կնպաստի ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազմանը:

Մինչև փոփոխությունները կդրվեն գործածության, իրավասու պետական կառույցներն իրազեկման արշավ կանցկացնեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում