Բուսաբանական այգու այցելուների թիվն ավելացել է

ՎՎահե Դավթյան

2022-ին բուսաբանական այգու այցելուների թիվը նորարար գործիքների կիրառման շնորհիվ 20 տոկոսով ավելացել է՝ հասնելով 90 հազարի: Ներդրվել է QR կոդով նոր համակարգ, տոմսը գնում, սկանավորում և մուտք են գործում այգի: Շուտով հնարավոր կլինի բուսաբանականի տոմս գնել նաև առցանց:

Արսեն Գասպարյան (ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն) - Քարտային համակարգ ենք ներդրել, որոնք, օրինակ՝ հնարավորություն են տալիս վազորդներին առավոտյան ժամերին մի տարբերակ գնել, ընտանեկանը և այլն:

Գործընկեր կազմակերպությունների հետ ստեղծել են բուսաբանական արահետը: Այստեղ եկողները ծանոթանում են Հայաստանում և աշխարհում աճող բուսատեսակներին: Տնօրենն ասում է՝ այգին բույսերի մատենադարանն է: Ամեն ինչ ճիշտ ներկայացնելու համար տեղադրել են ուղղորդող տեղեկատվական վահանակներ:

Արսեն Գասպարյան - Այգին իրենով շատ մեծ է, դրա համար կարևոր է ցուցանակների տեղադրումը, որ մարդիկ կարողանան ուղղորդվել:

2022-ին ստեղծել են «Բուսաբանական այգու ընկերներ» ՀԿ-ն, այն նպատակ ունի գտնել միջոցներ՝ այգու պահպանության համար: Յուրաքանչյուրը կարող է միանալ, վճարել անդամակցության համար: Որոշ հատվածներ արդեն, օրինակ՝ ունեն արտաքին լուսավորում:

Արսեն Գասպարյան - Դա գործիք է, որը կիրառվում է միջազգային պրակտիկայում՝ բուսաբանական այգիներում, որ ստեղծվում են կից և կատարում ծրագրեր:

Այգում շատ են կամավորական նախաձեռնությունները, 2022-ին մեկ տասնյակից ավելի խմբեր կատարել են տարաբնույթ աշխատանքներ, իրականացրել գիտակրթական ծրագրեր: Այս տարի ևս կամավորական խմբերը ներկայացրել են այգին բարեկարգելու առաջարկություններ:

Արսեն Գասպարյան - Ռեսուրսները այգու չեն բավարարում, որ կարողանանք այգին ամբողջովին պատճաշ մակարդակում պահենք:

Այգին կահավորել են նոր թափոնամաններով, ներդրել աղբի տեսակավորման պրակտիկա: Նման թափոնամաններով կահավորվել են նաև այգու Սևանի և Վանաձորի մասնաճյուղերը:

Արդեն երկրորդ տարին է՝ գործում է էկոէպիկենտրոնը, որտեղ ներկայացված է Հայաստանի կենսաբազմազանությունը: Դպրոցականները մասնակցում են այստեղի կրթական ծրագրերին: Ինստիտուտի տարածքում շենք կա, որը պետք է վերականգնվի: Կառավարությունը հաստատել է նախագիծը: Այն լինելու է գիտության և միջավայրի կենտրոն: Այցելուները կծանոթանան հողի, ջրի, մթնոլորտային երևույթներին, կկատարեն փորձեր՝ անձամբ:

Արսեն Գասպարյան - Կարողանալու են փորձառությունների միջոցով ճանաչել մեզ, մեր գիտությունը, և, հուսով եմ՝ 2023-ին կունենանք այդ կենտրոնը:

Ընթացքի մեջ են բուսաբանական թանգարանի նորոգման աշխատանքները: Այն ներառելու է տեղեկատվություն Հայաստանի բուսատեսակների մասին, լինելու է հնէաբուսաբանական առանձին հատված: Նաև ստեղծել են այգու տարածքում օնլայն գտնվելու հնարավորություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում