Հունվարի 23-24-ին եվրոպացի բժիշկը ՀՀ-ում կկատարի ուրոլոգիական վիրահատություններ

ԼԼիլիթ Ասատրյան

Ուրոլոգիական վիրահատությունները Հայաստանում այսուհետև կկատարվեն նաև լազերային նոր սարքավորումով: «Նաիրի» ԲԿ-ի ձեռք բերած սարքը, ըստ բժիշկների, լավագույն գործիքներից մեկն է Հայաստանում: Այն հնարավորություն կտա ուրոլոգիական միջամտություններն ավելի ճշգրիտ ու արագ կատարել, նվազեցնել հետվիրահատական բարդությունները:

Ռուբեն Հովհաննիսյան (Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի ղեկավար) - Իտալական «Քվանտասիստեմս» ընկերության սալբեր հոլի 150 մոդել լազերն ենք ձեռք բերել: Ամենավերջին սերնդի լավագույն գործիքներից մեկն է, և կոնկրետ այս գործիքը Հայաստանում միակն է: 

Սարքավորման փորձարկման համար հունվարի 23-24-ին մեր երկիր է հրավիրվել մասնագետ Լեհաստանից: Եվրոպացի ուրոլոգի գլխավորությամբ կկատարվեն շագանակագեղձի բարորակ գերաճի և միզաքարային վիրահատություններ: 10 բուժառու ակցիայի շրջանակում հնարավորություն կունենա 50 տոկոս զեղչով վիրահատվելու:

Արմեն Ադամյան («Նաիրի» ԲԿ լազերային, լապարոսկոպիկ և օնկոլոգիական ուրոլոգիայի ծառայության ղեկավար) - Եթե առաջներում էդ վիրահատությունները կատարում էինք բաց եղանակով, և այդ հիվանդները հիվանդանոցում գտնվում էին 15 օր, 30 օր, հիմա հիվանդները գտնվում են 1 օր, 2 օր, 3 օր: Շատ կարճացել է իրենց գտնվելը, որը ուզում է և՛ բժիշկը, որ որակով կարճ տևի, և՛ հիվանդը: Դա էլ է շատ կարևոր՝ կապված ֆինանսականի հետ:

Ուրոլոգիական հիվանդություններից Հայաստանում ամենատարածվածը միզաքարային գոյացություններն են և շագանակագեղձի ադենոման: Բժիշկները նկատում են՝ հիվանդության բացահայտման դեպքերն ավելացել են, քանի որ մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժիշկի, և բարձրացել է ախտորոշող սարքավորումների որակը: Հորդորում են՝ անցնել տարեկան նվազագույն հետազոտությունները՝ հիվանդությունները վաղ բացահայտելու և կանխելու համար:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում