Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ժամանակակից նոր սարքավորում ունի

ՀՀովհաննես Վարդանյան

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ժամանակակից նոր սարքավորում ունի. հոսքային ցիտոմետրը նվիրել է Ճապոնիայի կառավարությունը: Դեսպան Մասանորի Ֆուկուշիման բժիշկների հետ հանդիպմանը կարևորեց Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացումը, նշեց՝ ամեն տարի Հայաստանում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվող 10 դրամաշնորհային ծրագրերի մեծ մասն առողջապահության ոլորտի հետ է կապված:

Մասանորի Ֆուկուշիմա (ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Ճապոնիայի կառավարությունը 100.000 դոլար հատկացրեց միայն այս սարքավորումը ձեռք բերելու համար: Այդպիսի մի ծրագիր էլ ունենք Վանաձորի բժշկական կենտրոնի հետ կապված: Մենք ուզում ենք շարունակել այս ծրագիրը, նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտում ժամանակակից բժշկության ու սարքավորումների ներդրմանը:

Հոսքային ցիտոմետրը թույլ է տալիս գնահատել ոչ միայն արյան, այլև տարբեր բջիջների հատկություններ, որոշել, թե դրանք լեյկոցիտների ինչ խմբի են պատկանում, հնարավորություն են տալիս տարբերակել արյան քաղցկեղային բջիջները:

Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկեր երկրների և կազմակերպությունների կողից ցանկացած աջակցություն, որն օգնում է մեզ մեր` առողջապահության համակարգում, մեկ մակարդակ, մեկ քայլ ավելի մոտենալ էն մեր թիրախներին, որոնք որ մեր առջև դրել ենք, զարգացնելու առողջապահության համակարգը, տրամադրելու ավելի որակյալ և հասանելի ծառայություններ մեր բնակչության համար:

«Արյունաբանական կենտրոնի հոսքային ցիտոմետրը վաղուց սպառել էր իրեն, և նորի կարիքը կար»,- ասում է կենտրոնի տնօրենը, հիշեցնում՝ արյան հիվանդությունները ենթատեսակներ ունեն, որոնք տարբեր բուժումներ են պահանջում, և նոր սարքն իրենց հնարավորություն կտա հիվանդության մասին ճշգրիտ ախտորոշումներ անել:

Սամվել Դանիելյան (Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն) - Գիտեք, որ գիտությունն առաջ է գնում և պահանջում է իր առաջխաղացումները նաև մեզանից, որպեսզի մեր հիվանդները կարողանան ճշգրիտ դիագնոստիկա անցնել Հայաստանում սա շատ կարևոր, մեծ և թանկարժեք նվեր էր:

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում վստահ են՝ գերժամանակակից այս սարքը հնարավորություն կտա բուժման ընթացքում և ավարտին գնահատել էֆեկտիվությունը, ինչը նախկինում ավելի դժվար է եղել պարզել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում