Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման թեմային:

Ո՞րն է իրադրության Ռուսաստանի գնահատականը, և ո՞րն է Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու նրա պլանը: Ըստ Փաշինյանի՝ այս հարցերի պատասխանները հետաքրքրում են ՀՀ-ի և ԼՂ հանրությանը:

ՀՀ վարչապետն իր խոսքում նաև հիշեցրեց, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է:

«Եթե ՌԴ-ն, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նման հարցադրում ծագում է այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ:

«Սրան նախորդել են Փառուխի իրադարձությունները 2022 թվականի մարտին և Խծաբերդի իրադարձությունները 2020 թվականի դեկտեմբերին, որի հետևանքով ՀՀ շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում