Գորիսի 2 փողոց և Վերիշենի մանկապարտեզը հիմնանորոգվել են

ԼԼիլիթ Ասատրյան

Տարիներ շարունակ չգործող ճանապարհը հիմնովին վերակառուցվել է: Հիմա Ակներից Գորիս կարելի է հասնել ավելի արագ ու բարեկարգ ճանապարհով:
 
Սամվել Ալեքսանյան («Սյունյաց երկիր» թերթի խմբագիր) - Այդ ճանապարհով ուղիղ կապ ստեղծվեց Գորիսի և Ակների միջև: Լայնահուն՝ մոտ 9 մետր երթևեկելի մասով, հենապատերով և գետանցումով գեղեցիկ ճանապարհ է:

Ճանապարհի մի մասը վերանորոգվել էր նախորդ տարի: Ծրագիրն իրականացվել է Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ: 219 մլն դրամի 55 տոկոսը համայնքն է ներդրել, 45 տոկոսը՝ պետությունը։ Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով ամբողջովին նորոգվել է Դիտակետի ճանապարհը: Աշխատանքների համար ծախսվել է շուրջ 200 միլիոն դրամ:

Առուշ Առուշանյան (Գորիս համայնքի ղեկավար) - Այս պահին էլ նորոգման աշխատանքներ մի շարք այլ փողոցներում կատարվում են, նորոգված փողոցներում աշխատանքներ իրականացվել են նույնիսկ սեպտեմբերի 13-ին:

Նորոգված երկու փողոցներն անվանակոչվել են ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշեր, սյունեցիներ Մխիթար Սպարապետի և Դավիթ Բեկի անուններով։ Շինարարական աշխատանքներն ընթացել են երկու փուլով: Մի մասը կառուցվել էր 2018 թվականին, մյուսը` 2020-ին։ Ռազմական գործողությունների հետևանքները վերացնելու նպատակով ծրագրեր են իրականացվում Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում:

Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Այս պահին էլ շուրջ 25 միլիոն դրամի ծրագիր են իրականացնում Ներքին Հանդում մարդկանց վնասները փոխհատուցելու համար:

Չեն մոռացել նաև երեխաների մասին: Ակներում կառուցվել է նոր խաղահրապարակ, Վերիշենում էլ վերակառուցվել է մանկապարտեզը: Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի գործակցությամբ արդեն 9-րդ խաղահրապարակն է տեղադրվում համայնքում: 

Վերիշենի մանկապարտեզի նորոգումից հետո նոր խմբեր են բացվել։ Մանկապարտեզ կհաճախի Ակներ և Վերիշեն բնակավայրերի 150 երեխա: 

Եվ տարեմուտի ամենասպասված պահը. վառվում են Գորիսի գլխավոր եղևնու լույսերը:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում