Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորվել է վտանգի չենթարկել Լաչինով ազատ երթևեկությունը․ Ռուբինյան

ԳԳոհար Սարգսյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը չի գտնվում ո՛չ ԼՂ ՊԲ, ո՛չ ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո։ Այս մասին արտահերթ նիստում խոսեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանն իր հերթին պարտավորվել է ոչ մի կերպ վտանգի չենթարկել այդտեղով ազատ երթևեկությունը»,- ասաց Ռուբինյանը։

Ըստ Ռուբինյանի՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի հետևյալ կերպ. Ադրբեջանը պետք է դադարի խախտել նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, և ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է վերականգնի իր ուղիղ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում