Անտառվերականգնման նպատակով Լոռու մարզում ևս մեկ տնկարան կկառուցվի: Այն կունենա 506 քառակուսի մետր ջերմոց, 6600 քառակուսի հակակարկտային ցանցով պատված տնկարան: Շրջակա միջավայրի փոխնախարարը հիշեցնում է՝ մեր երկիրը միջազգային պարտավորություն է ստանձնել մինչև 2030 թվականը Հայաստանի տարածքի ավելի քան 12, իսկ 2050-ին՝ 20 տոկոսն անտառապատել:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Եթե մենք սա վերածենք թվերի, կստացվի, որ Հայաստանի տարածքից շուրջ 600 հազար հեկտարը անտառ պետք է լինի:
Շրջակա միջավայրի նախարարությունում ստորագրված պայմանագրով՝ Ճապոնիայի դեսպանատունը, մարդկային անվտանգության Grassroots ծրագրով 10 միլիոն իեն՝ 35.5 միլիոն դրամ, դրամաշնորհ կհատկացնի նոր ջերմոցի և տնկարանի համար:
Մասանորի Ֆուկուշիմա (Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Այս ծրագրի շնորհիվ կբարելավվի տնկիների որակը, որը չափազանց կարևոր է ծառերի գոյատևման համար, երբ տնկվում են անտառվերականգնման տարածքներում: Լիահույս եմ, որ այս օժանդակությունը բարձրացնելու է տարածաշրջանի բնակիչների որակը:
Ջերմոցի և հակակարկտային ցանցով տնկարանի ստեղծման աշխատանքները վստահել են «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությանը: Ջերմոցային պայմաններում նախատեսվում է տարեկան ստանալ ավելի քան 115 հազար փակ արմատային համակարգով անտառային տնկի: Կազմակերպությունն արդեն 3 տարվա անտառվերականգնման փորձ ունի, հասցրել են 315 հեկտարի վրա 1 միլիոն ծառ տնկել:
Անտրէ Գումուշճեան («Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր, գլխավոր տնօրեն) - Հիմա նպատակ ունենք, որ հաջորդ տարի 800 հազար և հետո՝ 2024-ին, մեկ միլիոն ծառ պետք է տնկենք տարեկան:
Թվերը մեծ չեն, ասում է կազմակերպության հիմնադիրը, ստանձնած պարտավորությունները կատարելու համար տարեկան անհրաժեշտ է 7 հազար հեկտարի վրա ծառատունկ անել:

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել







