Հարգանքի տուրք 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին

ԼԼիլիթ Ասատրյան

Սպիտակում և Վանաձորում հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Լոռու մարզ են այցելել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու արտակարգ իրավիճակների նախարարները: Նրանք մարզպետի ուղեկցությամբ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին: Գնել Սանոսյանը վստահեցրել է, որ արվել և արվում է ամեն ինչ՝ աղետի գոտում խնդիրների լուծման ուղղությամբ: Արմեն Փամբուխչյանն էլ նշել է՝ մարզում ունեն հրշեջ-փրկարարական պատրաստված անձնակազմ և բավարար տեխնիկա:

Արմեն Փամբուխչյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Թեև տեխնիկան մինիմալ պայմաններով ապահովված է, բայց տեխնիկայի կարիք մշտապես զգացվում է, և մենք հիմա լծված ենք տեխնիկայի հագեցվածության ապահովմանը: Եվ պարբերաբար, հենց այս տարվա կտրվածքով, նոր տեխնիկայի ձեռքբերման գործընթաց ենք նախաձեռնել:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Պետք է փաստել, որ վերջին տարիներին հատկապես, երբ մենք կարողանում ենք համայնքներում լայնածավալ աշխատանքներ իրականացնել, հատուկ ուշադրություն է դարձվում աղետի գոտուն և մեր պետական ծրագրերով և միջազգային գործընկերների հետ գործակցությամբ, հավելյալ ծրագրեր իրականացնել և հնարավորինս մեղմել կամ վերացնել աղետի հետևանքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում