ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի խորհրդարանում քննարկում են 2023 թվականի բյուջեի նախագիծը

ՆՆարեկ Սահակյան

Արցախի խորհրդարանում քննարկում են 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը: Երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն ընդունելուց առաջ գործադիրն արձանագրել է՝ երկրում գրանցվել է 18,2 տոկոս տնտեսական աճ և 199 միլիարդ 6 միլիոն դրամ համախառն ներքին արդյունք:

Նորայր Ավանեսյան (Արցախի ֆինանսների նախարարի տեղակալ) - 9 ամսվա արդյունքներով աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում: Այսպես՝ 10,4 տոկոսային կետն ապահովվել է արդյունաբերության ճյուղի հաշվին, 1,9 տոկոսային կետը` առևտրի և ծառայությունների ճյուղի հաշվին, 0,9 տոկոսը՝ գյուղատնտեսության, անտառային տնտեսություն և ձկնորսություն ճյուղի հաշվին և 0,7 տոկոսը՝ շինարարության ճյուղի հաշվին: Պետական բյուջեի մասին օրենքի ներկայացված նախագծով ծախսերը կազմում են 215 միլիարդ 171 միլիոն դրամ:

Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի ղեկավարի գնահատմամբ՝ բյուջեի նախագիծն արտացոլում է հետպատերազմյան Արցախի սոցիալական վիճակը:

Արցախի պետական բյուջեի նախագծով պլանավորվում է 49 միլիարդ 850 միլիոն դրամ սեփական եկամուտ, ինչը 2022-ի ցուցանիշը գերազանցում է 4 միլիարդով: Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկը 2023-ի համար կլինի անփոփոխ՝ 144 միլիարդ դրամ:

2020 թվականի ռազմական գործողություններից հետո Արցախում պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը հասցվել են նվազագույնի՝ վստահեցնում են խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Բյուջետային քաղաքականությունն իրականացվում է տնտեսումներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում