Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից տուժած մոտ 300 զինծառայող պետական աջակցություն կստանա

ՄՄայա Խաչատրյան

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողները պետությունից ֆինանսական աջակցություն կստանան:

293 զինծառայողի համար գործադիրը կհատկացնի 146,5 միլիոն դրամ: 500 հազար դրամ աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված, հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած անձանց, որոնք բուժհաստատությունում բուժօգնություն են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ կարող են ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ- Այսինքն՝ շահառու են այն զինծառայողները, ովքեր չեն հավակնում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերել: 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները օգտվում են այլ ծառայություններից, ՊՆ-ի կողմից իրականացվող այլ միջոցառումներից:

Միանվագ դրամական օգնությունը կտրամադրի Միասնական սոցիալական ծառայությունը: Ծառայության կայքի միջոցով շահառուները ծրագրին կարող են դիմել մինչև դեկտեմբերի 15-ը։ Արտակ Հարությունյանի խոսքով՝ անհրաժեշտ է ներկայացնել միայն էլեկտրոնային դիմում: Անձնական տվյալներից բացի, որևէ այլ փաստաթուղթ չի պահանջվի:

Արտակ Հարությունյան - Ընդամենը դիմումը ներկայացնելիս նշելու են իրենց վճարային քարտի համարը: Բուժման ծախսերը պետությունն է վճարել, սա որոշակի ծախսեր փոխհատուցելուն է նվիրված: ՊՆ-ն համապատասխան շահառուների ցուցակը տրամադրելիս ԱՆ-ի հետ գործակցելով է տրամադրելու՝ նշելով ախտորոշման տեսակը:

Սոցիալական աջակցության այս ծրագիրն իրականացվել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առողջությունը վտանգած զինծառայողների համար:

Արտակ Հարությունյան - 44-օրյա պատերազմի արդյունքում այս նպատակով հատկացվել է 3 մլրդ 719 մլն դրամ ստացել է 7438 վիրավոր զինծառայող:

Ընթացքում են նաև 44-օրյայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքներին ու վիրավոր անձանց սոցիալական աջակցության ծրագրերը: Անհետ կորած, գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքներին 2021-ից գործադիրն ամեն ամիս հատկացնում է 300 հազար դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում