Ինչ են հայտնաբերել հայ հնագետների՝ օտարերկրյա գործընկերների հետ համատեղ արշավախմբերը

ՄՄերի Եգորյան

Հնագիտության ինստիտուտի գիտաշխատողներն այս տարի այլ պետությունների առաջատար մասնագետների հետ 7 համատեղ արշավախմբով պեղումներ են իրականացրել Հայաստանի տարածքում: Հայտնաբերել են քարե դարի ժամանակաշրջանից մինչև ժամանակակից մարդուն բնորոշ առարկաներ:

Բորիս Գասպարյան (հնագետ) - 2022 թ. ամենավաղ փուլերից սկսեմ. հայ-ամերիկյան արշավախմբով Կոնեկտիկուտի համալսարանի հետ պեղել ենք Տավուշի մարզում՝ հյուսիսում, Հաղթանակ 3, դա պայմանական անունն է, կայանը և, պատկերացրեք, էնտեղ մենք ուսումնասիրում ենք վաղագույն մարդու՝ հոմոէրեկտուսի, այս տարածաշրջան մտնելու խնդիրները:

Արարատի մարզում արշավախումբը քարայր է պեղել, որն արդեն նեանդերթալյան մարդուն բնորոշ համալիր է: Հայ-չեխական արշավախումբը բեզոարյան այծի որսատեղի է հայտնաբերել: Ուսումնասիրությունների ընթացքում նետասլաքներ, ոսկրային զանգվածներ են գտել: Հայ-իսրայելական արշավախումբն էլ Արմավիրի մարզի Դալարիկի քարայրում հայտնաբերել է նախամարդու՝ տարածաշրջանային նշանակություն ունեցող հուշարձան:

Բորիս Գասպարյան - Կարևորագույն հուշարձաններից մեկը, որն արդեն կապված է Աղիտու 3 քարայրի, դա արդեն հարավում է՝ Սիսիան քաղաքի մոտ է գտնվում՝ Աղիտու գյուղի սահմաններում, դա արդեն անատոմիապես ժամանակակից մարդու, այսինքն՝ մեր տիպի մարդու 40 000 տարուց սկսած այ էդ ամբողջ մշակութային շերտախումբն է, որը տասնյակ տարիներ, եթե չեմ սխալվում 2009-ից ենք սկսել պեղել և սիստեմատիկ ուսումնասիրում ենք:

Պեղումների ընթացքում հայտանաբերվել են ուլունքներ, ոսկրից պատրաստված ասեղներ: Անատոմիապես ամբողջական կմախքներ չկան, հայտնաբերել են որոշ հատվածներ, քարերի տակ դրված գանգեր: Քարանձավների շերտախումբը մոտ 6 մետր է, քարե դարի շերտին հասնելու համար անցնում են բոլոր մնացած շերտախմբերով և ընթացքում պեղում միջանդարյան, դասական շրջանի, բրոնզե և երկաթե դարերի հուշարձաններ: Այս ուսումանսիրությունները ցույց են տալիս, որ Հայկական լեռնաշխարհը կարող է լինել հիմնական բնօրրաններից մեկը, որտեղից մարդկությունը տարածվել է դեպի Եվրասիա:

Արթուր Պետրոսյան (Հնագետ) - Հնագիտական տվյալները՝ էն, ինչ որ մենք ձեռք ենք բերում, հիմնականում ենթադրում է համագործակցություն ուրիշ համալսարանների, ուրիշ գործընկերների հետ, իսկ թե ինչպես է ձևավորվում կոնկրետ արշավախումբը, ձևավորվում է կոնկրետ խնդիր լուծելու համար:

Պեղման աշխատանքները եղանակով պայմանավորված արդեն ավարտվել են: Դրանք կշարունակվեն հաջորդ տարի:
 

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում