Զգում ես, որ քո կյանք մի լուսավոր կետ է եկել, որ քեզ ժպիտ պարգևի, որ քո աչքերը, թեկուզ արցունքով, բայց ժպտան:
Այդ լուսավոր կետը նոյեմբերի 17-ին լույս աշխարհ եկած Վանն է:
Անահիտ Մկրտչյան (44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի մայրը) - Վանը ծնվել է 2 կիլոգրամ 470 գրամ, 46 սմ: Ուղղակի փոխեց մեր ընտանիքի մթնոլորտը, հնարավորություն տվեց, որ մեր դեմքին ժպիտ գա:
Վանը 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրն է: Ծնվել է ուրախությունն ու հույսը ընտանիք վերադարձնելու առաքելությամբ:
Անահիտ Մկրտչյան - Առաջնահերթ կատարել եմ իմ Վահեի ամենակարևոր նպատակը, ինքն էդ տարիքում պահանջում էր ծնողներից, որ բալիկ ունենանք:
Վահեն դեղագործի մասնագիտությունն էր ընտրել, սովորում էր ԵՊՀ-ում, աշխատում լրատվական ոլորտում: 44-օրյա պատերազմի օրերին կամավոր մեկնել էր ռազմաճակատ:
Անահիտ Մկրտչյան - Մի օր պատահական շատ լուրջ խոսակցություն ունեցանք իրա հետ, ասեց՝ մամ, եթե ինձ կանչեն, չխաբես, ես գնալու եմ:
49-ամյա տիկին Անահիտը գիտեր՝ երեխա ունենալու համար տարիքը ռիսկային է, բայց Վահեի երազանքը պետք է իրականանար:
Անահիտ Մկրտչյան - Գիտակցաբար գնացել ենք էս քայլին՝ հաշվի առնելով, որ կարող են խնդիրներ, խոչընդոտներ լինել, բայց երևի Աստված մեր կողմից էր:
Արտամարմնային բեղմնավորման պետական ծրագրի շահառու են:
Դավիթ Աբովյան («Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն) - Ինքն ուներ դիաբետ, 49 տարեկան, էդ արդեն բարձր ռիսկի հղիություն է համարվում: Հղիության վերջին շրջանում մենք իրեն պառկեցրինք կլինիկա, քանի որ ճնշումն էլ էր սկսել բարձրանալ: Մի քիչ ավելի շուտ արեցինք կեսարյան հատում:
Վահեին ու Վանին դեռ չի նմանեցնում, բայց հուսով է՝ բնավորությամբ նման կլինեն, իսկ որդեկորույս ծնողներին մեկ խորհուրդ ունի՝ որ ծնվելու պահին առաջինը դու ես գրկում էս հրաշքին, մոռանում ես ամեն ինչ: Չնայած որ էդ վիշտը մենք կրելու ենք ամբողջ կյանքում, բայց էդ պահին ուղղակի... Ցանկանում եմ, որ բոլոր զինվորների մայրերը էդ պահերը ապրեն:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին

Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

Մինչև մեր զինվորների նախաճաշելը հետևեցի սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյան

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան

Թռչում ենք Նյու Յորք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը



