Առաջարկվում է 2023 թ. սկսած ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը հավանություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագծին:

«Առաջարկում ենք 2023 թվականից սկսած՝ 3 հաջորդ տարիների ընթացքում ներդնել Հայաստանի ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալի կողմից, գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած այլ տեղեկությունները, և այդ հայտարարագիրը նախնական տեսքով էլեկտրոնային եղանակով պատրաստել հայտարարատուի ծանոթացման համար»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Հարկային մարմնի տրամադրած նույնականացման տվյալներով՝ հայտարարատուն, մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, այնտեղ գտնելու է իր համար նախալրացված հայտարարագիրը, ստուգելու է լրացված տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ կամ լրացումներ է կատարելու և հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը:

«Հայտարարագիրը պետք է հայտարարատուի կողմից հաստատվի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը»,- ասաց Խաչատրյանը:

Առաջարկվում է հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով:

«Հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված ու հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ առողջապահությանը, կրթությանը և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ»,- ասաց Խաչատրյանը:

Համակարգի ներդրման առաջին փուլում՝ 2023 թվականի համար, նախատեսվում է, որ հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ:

Հայտարարատու կհանդիսանան նաև 2022 թվականի արդյունքներով եկամտի 1 միլիարդ դրամի շեմը գերազանցած ընկերությունների բաժնետերերը: Խոսքը վերաբերելու է նաև այն քաղաքացիներին, որոնք 2023 թվականի ընթացքում ստացած կլինեն 20 միլիոն դրամ և ավել փոխառություններ:

Մյուս խմբում այն քաղաքացիներն են, որոնք 2023 թվականի դրությամբ հանդիսանում են հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ:

Վերջին խմբում էլ այն մարդիկ են, ովքեր եկամուտներ են ստանում արտերկրից: 2024 թվականից հայտարարագրի համակարգին կմիանան այն քաղաքացիները, ովքեր վարձու աշխատողներ են կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 2025 թվականին հայտարարագրող կլինեն այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերում չեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում