Նախատեսվում է ընտանեկան և սոցիալական նպաստի վճարումը 2023 թ. հունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում իրականացնել անկանխիկ

ԳԳոհար Սարգսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումը 2023 թվականի հունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:

«Նշված ժամկետներն առաջարկվել են՝ հաշվի առնելով կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը: ՀՀ ԿԲ խորհրդի որոշումներով սահմանված են էլեկտրոնային փողով գործարքների կատարման կանոններ, համաձայն որոնց՝ էլեկտրոնային փողի հաշիվներով կարող են իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով վճարումներ և ենթակա չեն կանխիկացման, չեն կարող համալրվել կանխիկով: Միայն պետության կողմից վճարվող՝ սոցիալական նպատակով տրամադրվող վճարների համար սահմանված էր բացառություն, սակայն բացառությունը գործում է մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը»,- ասաց փոխնախարարը:

Այսպիսով, ազգային օպերատորն անկանխիկ եղանակով կենսաթոշակ, նպաստ կարող է վճարել մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը:

«Անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ նշված օրենքներով, որոնց ընդունման դեպքում կենսաթոշակը, նպաստը անկանխիկ եղանակով 2023 թվականի փետրվարի 1-ից վճարվելու են միայն բանկերի միջոցով»,- ասաց Խաչատրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում