Անձնագրայինում սպասարկումը՝ բացառապես էլեկտրոնային հերթագրմամբ

ԱԱրսեն Մկրտչյան

Անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են: Նոր անձնագիր, քաղաքացիություն ստանալու և այլ հարցերով հերթագրվում և ժամերով, նույնիսկ օրերով սպասում են ոչ միայն Հայաստանի, նաև այլ երկրների քաղաքացիները:

Քաղաքացի - Եկել եմ, տվել փաստաթղթերս, ստացել եմ հերթագրման թերթիկ, սպասում եմ, ուզում եմ Հայաստանի քաղաքացիություն ստանալ:

Քաղաքացի - Ուզում եմ քաղաքացիություն, երկու գիշեր ա՝ ստեղ ենք:

Մոտ երեք անգամ աճել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը՝ ասում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալը:

Մարիամ Գևորգյան (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ) - Եթե 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը կազմել է 6285, այս տարի՝ 17323, և այդ պրոցեսը իրականացվել է այն ռեսուրսներով, ինչ ունեցել ենք նախորդ տարի:

Անձնագրային բաժանմունքներում հերթերը թեթևացնելու նպատակով Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործարկվել է էլեկտրոնային հերթագրման համակարգը:

Մարիամ Գևորգյան - Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը:

Էլեկտրոնային հերթագրման եղանակով կիրականացվեն նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը: Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակի միջոցով:

Մարիամ Գևորգյան - Անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով համապատասխան դաշտերը, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը:

Համակարգ հնարավոր է մուտք գործել նաև բջջային հեռախոսով: Էլեկտրոնային հերթագրման համակարգը լիարժեք կգործարկվի նոյեմբերի 14-ից, մինչև նոյեմբերի 18-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը, իսկ նոյեմբերի 21-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։ Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները. այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։ Հերթագրման հնարավոր խնդիրների դեպքում գործում է նաև թեժ գիծը:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում