Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Պլաստիկ տոպրակների շրջանառությունը էական չի նվազել. 300.000 կտորե պայուսակ կբաժանվի քաղաքացիներին

ԷԷլեն Պետրոսյան

Պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու և բազմակի օգտագործման պայուսակներին անցնելու նպատակով առաջիկայում մոտ 300.000 կտորե տոպրակ անվճար կբաժանվի Հայաստանի քաղաքացիներին:

Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Կառավարությունը, ի թիվս տարբեր դեսպանատների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, անհատ նախաձեռնողների, քաղհասարակության, մեկնարկեցին նախաձեռնություն, որով նախարարությունը ուզում է, չի պարտավորվում, բայց ուզում է շուրջ 300.000 բազմակի օգտագործման տոպրակներ անվճար բաժանել Երևան քաղաքում, տարբեր մարզերում, փոքր և մեծ քաղաքներում, ընդ որում՝ դրանք ունեն իրազեկման և գովազդային արշավների տեսք: Այսինքն՝ բոլոր նախաձեռնողները կարող են միանալ մեզ և իրենց տարբերանշաններով, իրենց լոգոներով այդ տոպրակները տրամադրել նախարարությանը, որոնք բաժանվելու են հասարակության շրջանակներում:

Հայաստանում պլաստիկի շրջանառությունը մինչև 2024-ը, ըստ ստանձնած միջազգային պարտավորության, պետք է բացառվի: Սակայն խանութներում առկա պատկերը ցույց է տալիս, որ մարդիկ, չնայած վճարովի, շարունակում են օգտվել պոլիէթիլենային տոպրակներից:

Գայանե Գաբրիելյան - Փորձը ցույց տվեց՝ էս մեկ տարվա ընթացքում, որ, այնուամենայնիվ, պլաստիկ տոպրակների շրջանառությունը էական չնվազեց, սակայն ի՛նչ ստեղծվեց հասարակության մեջ. նախ՝ այն գաղափարը, որ մի օր արգելվելու է, որովհետև պետությունը ստանձնել է այդ պարտավորությունը, երկրորդը՝ որ մարդիկ սկսեցին կիրառել բազմակի օգտագործման տոպրակներ, դրանք կլինեն կտորե տոպրակներ կամ թղթյա կամ կենսալուծվող տոպրակներ, այնուամենայնիվ, արտադրողները հնարավորություն ունեցան ժամանակ ունենալ և վերապրոֆիլավորել իրենց գործունեությունը:

Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված «Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի արդյունավետության շուրջ» քննարկմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտադրողներ, խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչներ: Նրանք դրական արձագանքեցին տոպրակներ բաժանելու նախաձեռնությանը:

Մխիթար Ավետիսյան («Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ համահիմնադիր, նախագահ) - Մեր կազմակերպությունը աջակցում է այդ նախաձեռնությանը և պատրաստ է անվճար տոպրակներ տրամադրել նախարարությանը, որը արդեն նախարարությունը կբաժանի իր շահառուներին կամ ցանկացող քաղաքացիներին:

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը 2022-ի հունվարի 1-ից արգելել է առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Բացառություն են կազմում աղբի և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։

Արթուր Ղավալյան (ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ) - Իրականում այսպիսի թյուր կարծիք կա ձևավորված, որ բարակ տոպրակը արագ քայքայվում է, և դա վնաս ա: Դա այդպես չէ, իրական վնասը սկսվում է քայքայումից հետո, աղբավայրում այրումից հետո, որովհետև վերածվում է միկրոպլաստիկի: Ծավալները ավելացել են հաստանալու հետ կապված, սակայն մի կողմից դա հնարավորություն է ստեղծել նաև վերամշակման ծավալներն ավելացնելու: Իրականում դրա անվնաս ու վնասակար լինելը էս պահին էդքան էլ էական չէ, որովհետև ինքը կրում է ժամանակավոր բնույթ, դա ուղղակի անցումային հնարավորություն էր քաղաքացիներին և տնտեսվարողներին հարմարվելու:

Արթուր Ղավալյանն ասում է՝ նախատեսվում է նաև սահմանափակել մեկանգամյա օգտագործման պլաստիկե արտադրանքի գործածությունը՝ ափսեներ, բաժակներ, տուփեր և այլն:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում