ՀՀ վարչապետը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում խոսեց համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին, որը Կառավարությունը պատրաստվում է ուղարկել խորհրդարան: Խոսքն այն մասին է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն:

«Պետք չէ այս ձևակերպումից վախենալ, որովհետև առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն անելու է ՊԵԿ-ը: Քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը` ամբողջությամբ լրացված, իրենից պահանջվելու է ընդամենը հաստատել, որ ամեն ինչ ճիշտ է գրված, կամ եթե սխալ է, բարձրաձայնել այն ուղղելու անհրաժեշտության մասին»,- ասաց Փաշինյանը:

Նախատեսվում է, որ համակարգը լիարժեք ուժի մեջ  կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում