Համատարած հայտարարագրի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

ԼԼիլիթ Ասատրյան

Մոտ կես տարի առաջ ռեպորտաժ էինք պատրաստել համատարած հայտարարագրման մասին, որը մշակման փուլում էր:

Այսօր արդեն օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրված: Եթե սկզբում նպատակ կար 2024-ից եկամուտների ու ծախսերի համար հաշվետու դարձնել բոլորին միանգամից, նախագծով որոշվել է մեխանիզմը երեք փուլով ներդնել՝ մինչև 2026-ը:

Ու չնայած կիրառման ժամկետի երկարաձգմանը, հիմնական դժգոհությունը կրկին ժամկետն է: Փորձագետները կարծում են՝ 4-5 տարի է անհրաժեշտ, որ հասարակությունը համակարգը յուրացնի, դրանից հետո միայն կարելի է խոսել պարտադիր հայտարարագրման մասին: Կողմնակիցները, սակայն, նշում են՝ համակարգը ինքնաշխատ է լինելու, քաղաքացուն մնալու է ստուգել՝ արդյոք ամեն ինչ ճի՞շտ է լրացված. փոփոխությունների կարիք հիմնականում կլինի հավելյալ եկամուտի կամ ծախսի դեպքում: Դեռ չընդունված նախագծի համաձայն՝ ստվերում չգործելու դեպքում հայտարարագրումը ոչ միայն չի վնասի, այլև ֆինանսական օգուտ կտա. օրինակ՝ կրթական ծախսերի դեպքում հնարավոր է եկամտահարկի վերադարձ:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում