Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՆՆարեկ Սահակյան

30 կողմ ձայնով Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը: Գործադիրն առաջարկել է վերանայել սահմանադրական փոփոխություններին առնչվող իրավակարգավորումները՝ դրանք ընդունելու լիազորություն տալով նաև խորհրդարանին՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդով:

Արայիկ Լազարյան (Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ- Փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի, հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 5 տոկոսի նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ավելացրեց՝ գործող Սահմանադրությամբ ևս խորհրդարանն իրավունք ունի փոփոխել Սահմանադրության որոշ հոդվածներ, բայց այս փոփոխությամբ ժողովուրդը կարող է լիազորել փոփոխել Մայր օրենքի բոլոր հոդվածները՝ բացառությամբ անփոփոխելիների` առաջինից չորրորդ, 163-րդ և 175-րդ:

Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ- Մենք գնալու ենք հանրաքվեի, և, ժողովուրդ, քեզ է վերապահված` այդ իրավունքները տալ Ազգային ժողովի՞ն, թե ոչ:

Գործող Սահմանադրությամբ Արցախում սահմանադրական փոփոխություն կարող են նախաձեռնել պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդը, հանրապետության նախագահը և ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 5 տոկոսը:

Արայիկ Լազարյան - Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը և Սահմանադրության 175-րդ հոդվածում ա «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» հոդվածն էփոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը:

Սահմանադրության փոփոխության գործընթացն Արցախում սկսվել է տարեսկզբին, երբ քաղաքական խորհրդատվություններից հետո հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:

Արայիկ Լազարյան - Հաշվի առնելով առկա մարտահրավերները, աշխարհաքաղաքական իրողությունները՝ առաջարկվեց սահմանադրական փոփոխությունների առավել ճկուն գործիքակազմ ներկայացնել` այդկերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը և հնարավորություն տալով առաջացող մարտահրավերները հաղթահարել առանց ցնցումների:

Արցախի Հանրապետության Սահմանադրության առաջարկվող նախագիծը ներկայացված է արդեն հանրային քննարկման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում