Հայաստանը Եվրոպական միության հետ Գյումրիի զարգացման նոր ծրագիր է սկսում

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը Եվրոպական միության հետ Գյումրիի զարգացման նոր ծրագիր է սկսում: Գյումրին ընտրվել է հաղթող քաղաք՝ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրով:

Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Ինձ համար, որպես մարզպետ, կարևոր է, որ իրականացված ծրագրերը հասանելի և տեսանելի լինեն մեր ազգաբնակչության համար։ Այդ իմաստով գնահատանքի են արժանի թե գյուղատնտեսության, թե զբոսաշրջության բնագավառներում իրականացվող ծրագրերը։

Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան) - Շիրակի մարզն ու, մասնավորապես, Գյումրին շարունակում են մնալ ԵՄ օրակարգում, և ես վստահ եմ, այո, համագործակցությունը կլինի շարունակական։

Ծրագրի մանրամասները քննարկվեցին Գյումրու քաղաքապետարանում։

Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Երկու քաղաք է ընտրվել, շատ ուրախ ենք, որ կարողանալու ենք լրացնել բացը, որ կա, և զարգացնել որպես մակության զբոսաշրջության ոլորտը:

Անդրեա Վիկտորին - Սա տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցության ամենամեծ ծրագրերից է։ Գյումրին շատ կարևոր դեր ունի Հայաստանի զարգացման գործում։ Եւ տնտեսության, և արդյունաբերության ապակենտրոնացմանը պետք է անդրադարձ կատարվի:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 16 համայնքից Գյումրին և Կապանը կմիանան այն համայնքներին, որոնք կկիրառեն զարգացման նորարարական գործիքակազմ և հնարավորություն կունենան էլ ավելի զարգանալու՝ որպես զբոսաշրջային կենտրոններ։

Անդրեա Վիկտորին - Ինչ ակնկալիք ունենք, և ինչպես կուզեի տեսնել ծրագրի վերջնարդյունքը։ Քաղաքը շատ լավ կառուցվածք ունի, զբոսաշրջության համար բավականին հարմարեցված է, բայց կուզեի, որ ավելի ընդլայնվեր շրջանակը, և զբոսաշրջության կայուն հիմքեր դրվեին, որպեսզի Գյումրին իր ուրույն տեղն ունենար տուրիզմի համաշխարհային քարտեզում:

Ծրագրի մանրամասները քննարկման փուլում են։ Առայժմ միայն կողմերը գաղտնազերծում են, որ նախապատվությունը տրվում է մշակութային տուրիզմի զարգացմանը՝ նոր տեխնոլոգիաների և ստեղծարար մոտեցումների կիրառմամբ, որին ակտիվորեն մասնակցելու է Գյումրու համայնքապետարանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում