Կարծում ենք՝ բնականոն հունով կընթանան աշխատանքները, 2024-ին կանցնենք Աջափնյակի մետրոյի շինարարությանը. Գնել Սանոսյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացման ռազմավարական նպատակները:

Այս կոնտեքստում նա հիշեցրեց, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարան կառուցելու համար նախագծման աշխատանքները մեկնարկել են: 

«Հստակ որոշումը կայացրել ենք, պիտի գնանք այս ճանապարհով»,- ասաց նա: 

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց.

«Նախագծող ընկերության հետ պայմանագիրը կա, 3 փուլից է բաղկացած: Առաջին փուլում նախատեսված էին երկրաբանական, բնապահպանական, օդերևութաբանական հետազոտություններ:

Ամբողջ նախագծի արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է: Կարծում ենք՝ բնականոն հունով կընթանա, 2024 թվականին կանցնենք շինարարությանը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում