Նորոգվում է Երևանի Բաղրամյան-Կասյան փողոցները կապող էստակադը

ԼԼիլիթ Ասատրյան

Բաղրամյան-Կասյան փողոցների հատման կետում արդեն մի քանի օր ճանապարհը շրջանցելու նշաններ են տեղադրված: Նորոգվում է փողոցները միացնող էստակադը: 15 տարվա շահագործումից հետո քայքայվել են դեֆորմացիոն կարերը:


Մինաս Մինասյան (Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն) - Հիմա ամեն ձև փորձում ենք դեֆորմացիոն կարերը հիմնանորոգենք, որ կամուրջն ավելի երկարատև կյանք ունենա, որ կամուրջն ամբողջովին չքանդենք և նորը չկառուցենք:

Էստակադը փակելուց հետո տարածքում երթևեկությունը ծանրաբեռնվել է: Շինարարները, սակայն, նշում են՝ եթե հիմա աշխատանքները չսկսվեին, կառույցի փլուզման վտանգ կառաջանար:

Մինաս Մինասյան - Զգացինք աշխատանքների ընթացքում, որ երկրորդ շովն էլ է ամբողջովին խնդրահարույց, պետք է դա էլ վերանորոգվի: Քանի որ ճանապարհը փակել էինք, երթևեկությունը կանգնացրել էինք, որոշեցինք դա էլ հիմնանորոգենք:

Դեֆորմացիոն կարերի նորոգումից բացի, ներկվում են նաև եզրաքարերը: Աշխատանքների ավարտի օր սահմանվել է հոկտեմբերի 25-ը, բայց շինարարները ժամկետից շուտ ավարտելու նպատակ ունեն:

Մինաս Մինասյան - Հոկտեմբերի 18-ին կվերջացնենք կամուրջը, կհանձնենք շահագործման:

Աշխատանքների ավարտից հետո տարածքում կվերականգնվի բնականոն երթևեկությունը: Մասնագետների գնահատմամբ՝ Բաղրամյան-Կասյան փողոցները կապող կամուրջը վարորդներին առանց խնդիրների կծառայի ևս 2-3 տարի:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում