Ուռուցքաբանության զարգացման ծրագրերում հայ-ռուսական համատեղ ծրագրերը շարունակական են լինելու. նախագահն ընդունել է ակադեմիկոս Իվան Ստիլիդիին

ԳԳոհար Սարգսյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-ուռուցքաբան, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Ստիլիդիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ցուցաբերած աջակցությունը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերազինման ու վերանորոգման ծրագրերում:

Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական է լինելու մասնավորապես ՌԴ Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկագիտահետազոտական կենտրոնի հետ:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար և նշել, որ ուռուցքաբանության զարգացման ծրագրերում հայ-ռուսական համատեղ ծրագրերը տարիների ավանդույթ ունեն և շարունակական են լինելու և՛ փորձի փոխանակման, և՛ խորհրդատվության ապահովման առումով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում