Խաղող աճեցնող փոքր տնտեսություններն ակնկալում են պետական միջամտություն

ՄՄուշեղ Իսախանյան

Ինչպես գրեթե ամեն տարի, այս սեզոնի գյուղատնտեսական գլխավոր խնդիրը ևս խաղողի մթերումն է: Այսպես կոչված միջնորդները պայմանագրեր են կնքում գործարարների հետ, հետո խաղողն էժան գնում գյուղացուց ու թանկ վաճառում մթերողին: Ազնիվ չէ՝ բողոքում են գյուղացիները, բայց այլ տարբերակ էլ չունեն, բիզնեսը փոքր տնտեսությունների հետ գործ ունենալ չի ուզում:

Մյուս կողմից` Հայաստանում աճեցվող խաղողի մեծ մասը կոնյակի սպիրտի համար է պիտանի: Եթե կա ապրանքի պրոֆիցիտ, ինչու չփոխել պրոֆիլն ու, օրինակ` գինու խաղող մշակել, որը և՛ ավելի թանկ է, և՛ ավելի պահանջված: Սակայն ամեն տարի խնդիրների բախվող ֆերմերները մասնագետների այդ առաջարկը չեն ընդունում, ակնկալում են պետական միջամտություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում