Եթե քվեարկության արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն էականորեն պակասում է, նշանակում է՝ ճիշտ քվեակարգի ենք անցել. Տիգրանյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը խորհրդարանում իր ելույթում խոսեց ընտրական բարեփոխումների մասին:

«Ընտրական օրենսգրքի 2020-2021 թթ. փոփոխությունները միայն փոփոխություններ չէին օրենքում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու իմաստով, այլ իսկապես բարեփոխումներ էին:

Եթե քվեարկության արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն էականորեն պակասում է, նշանակում է` մենք ճիշտ քվեակարգի ենք անցել:

Եթե ԱԺ ընտրություններում մենք գնացել ենք փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի, նշանակում է` դա արդեն դրական փոփոխություն է, և կարելի է դա բարեփոխում անվանել»,- ասաց Տիգրանյանը:

Տիգրանյանը շեշտեց, որ իր քաղաքական թիմը ստացել է քվե՝ շարունակելու բարեփոխումների ճանապարհը, որ համաձայնեցվել է քաղաքացիների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում