Մաքրել Երևանը՝ ԱՇԽԱՏԵLOVE

ՌՌոզա Խաչատրյան

Էդուարդ Հայրումյան (ԱՇԽԱՏԵLOVE նախաձեռնության հիմնադիր) - Հիմա ընդամենը 10-20 րոպեի ընթացքում ձեզ ցույց կտանք, թե ոնց է հնարավոր մի քիչ ավելի լավ Երևան ունենալ:

Մայրաքաղաքում մաքրություն անող երիտասարդների արդեն կարելի է հաճախ հանդիպել, ճանաչել ԱՇԽԱՏԵLOVE հեշթեգով սպիտակ շապիկներից: Շաբաթվա ցանկացած օր շաբաթօրյակ անելու գաղափարը Էդուարդինն է, ցանկությունն ավելի լավ ու մաքուր Երևան ունենալն է: 

Այս անգամ ընտրել են Երևան-Սևան մայրուղու՝ Երևան մտնող հատվածը: Մաքրում են տարիներով կուտակված աղբը:
 
Մաքրվող տարածքներն ընտրելիս աղտոտվածությունն ու հանրային նշանակությունն են առաջնահերթ հաշվի առնում: 

Մասնագիտությամբ ծրագրավորող է, հոբբին՝ ուրբանիստիկան, սովորում է՝ ինչպես են 21-րդ դարում կառուցվում կամ կառավարվում քաղաքները:

Էդուարդ Հայրումյան - Իրականում հաճելին էնքան անելու պրոցեսը չի, ինչքան հետո, որ կանգնում նայում ես՝ ինչ ես արել ընդամենը 1 ժամ ծախսելով: Մարդիկ հավանում են, շնորհակալանքի խոսքեր են ասում ու լիքը մարդիկ միանում են նաև, օրինակ՝ Տորք Անգեղի արձանի շաբաթօրյակի ժամանակ:

Կազմակերպություն բացել չի պատրաստվում, ասում է՝ քաղաքի մաքրությունը կամավոր աշխատանք է, կարող են միանալ Երևանը սիրողները:
 
Երբ սոցիալական ցանցերից մեկով սկսեց հանրայնացնել շաբաթօրյակները, շատերն են միանում:

Տղաների գաղափարը մեկն է՝ բոլորին հասկացնել, որ անկախ բնակավայրից՝ Հայաստանը բոլորիս մեծ տունն է, որին պետք է սիրել, խնամել, ոչ թե կեղտոտել, թափել, քանդել, բողոքել:

Էդուարդ Հայրումյան - Մի՛ նետեք աղբը չնախատեսված վայրերում, իսկ ով որ ձեզ մոտ նետում ա, մի՛ հանդուրժեք, նկատողություն արեք: Եթե նույնիսկ 50 հոգի Երևանում աղբ նետելու իր սովորությունը փոխի, ապա ես կհամարեմ, որ մենք ունենք հաղթանակ:

Քննարկում են հաջորդ քայլը՝ ուզում են Երևանի բոլոր հուշարձանների մոտ դրանց մասին պատմող վահանակներ տեղադրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում