Ի՞նչ պետք է իմանան հարկ վճարողները Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին

ԱԱրսեն Մկրտչյան

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։

ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թ․ հուլիսի 1-ից 300000 դրամը գերազանցող ապրանքների օտարման, օգտագործման, ծառայությունների մատուցման կամ այլ գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից:

Օրենքով սահմանված կարգով, հարկ վճարողների և ֆիզիկական անձանց միջև, ինչպես նաև հարկ վճարողների միջև, անկանխիկ ձևով գործարքների իրականացումը, վերահսկողությունը և պատասխանատվությունների շրջանակը, նաև բժշկության ու կրթության ոլորտներում մատուցվող ծառայություններին ուղղված անկանխիկ վճարմանն անցնելու ժամանակացույցը ներկայացվում են տեղեկատվական հոլովակում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում