ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները շրջել են Գեղարքունիքի հրետակոծված բնակավայրերում

ԼԼիլիթ Ասատրյան

Կութից՝ 500 մետր, Սոթքից՝ 3,5 կմ հեռավորության վրա են Ադրբեջանի զորքերը Հայաստանի սուվերեն տարածքում, սահմանից մի քանի կիլոմետր այս կողմ՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին շրջայցի ընթացքում ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետը: Շրջայցը կազմակերպել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ներկայացնելու Ադրբեջանի ագրեսիվ հարձակման հետևանքները՝ թիրախավորված դպրոց, գազատար, բնակելի տներ, բուժկետ, համայնքապետարան, անասնագոմեր:

Անն Լույո (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Նման այց կազմակերպելը շատ օգտակար է: Միջազգային հանրությունը հենց տեղում տեսնում է՝ ինչ է կատարվում իրականում: Մենք բոլորս այս ամենը ներկայացնելու ենք նաև մեր երկրներում, որպեսզի այնտեղ կարողանան հստակեցնել իրենց դիրքորոշումը:

Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան) - Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին: Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, կողմերին աջակցում ենք ընդհանուր մոտեցումների հասնելու հարցում: Դա հեշտ չէ, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել հետագայում ևս:

Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար) - Ես տեսել եմ քանդված շենքեր, սա, իհարկե, շոկային է: Տեսա նաև լուսանկարներ և տեսանյութ, և դրանք պետք է հետաքննվեն միջազգային դատարանում: Անհայտ կորածների և գերիների խնդրով մենք նույնպես զբաղվում ենք, այդ հարցում մեր կարևոր գործընկերն ԱՄՆ-ն է: Մենք չենք հանձնվելու, քանի որ մարդասիրական այդ քայլերը պետք է կատարել:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում