ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանին

ՄՄանե Գևորգյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա հայրենանվեր գործունեության համար «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Նախագահը պետական պարգևը հանձնելով դոկտոր Ռոջեր Օհանեսյանին՝ շնորհավորել է նրան, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում