«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի խորհրդանիշն ու կարգախոսը

ՌՌոզա Խաչատրյան

«Մանկական Եվրատեսիլի» խորհրդանիշն արդեն հայտնի է՝ հոլը: Այն խոստանում է իր պտույտներով տանել հրաշքների աշխարհ:

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը՝ իր կարգախոսով և խորհրդանիշով 16 երկիր միավորելով Հայաստանում:

Աննա Օհանյան (Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար- Որոշեցինք բրենդինգի մեկնարկը տալ հետաքրքիր խաղարկային հոլովակով, որտեղ կան Մալենան և շատ պայծառ երեխաներ: «Եվրատեսիլի» կազմակերպման աշխատանքներում կարևոր դեր է զբաղեցնում բրենդինգը, դրանից են բխում հետագա բոլոր էլեմենտները: Մենք մրցույթ կազմակերպեցինք ու Հանրային հրավիրեցինք բոլոր խոշոր բրենդինգային ընկերություններին: Դիտարկումից հետո մեզ համար ակնհայտ էր, որ ՑՈՒԿ ընկերության կոնցեպտը բավական հետաքրքիր է:

Հայկական գովազդային մի շարք ընկերությունների առաջարկներից ընտրվել է հենց հոլը՝ խաղալիք, որը միջազգային ճանաչում ունի, հին է, միևնույն ժամանակ՝ նոր:

Աշոտ Հովակիմյան («Ցուկ» գովազդային գործակալության համահիմնադիր, ստեղծագործական գծով տնօրեն- Հենց ամենասկզբից կար նպատակ, որ փորձենք դուրս գալ մի քիչ կարծրացած հայկական վիճակներից, որոշեցինք, որ պետք է ստանանք էնպիսի մի բան, որը կլինի նոր ու Հայաստանը նորովի կներկայացնի: Կարելի է ասել՝ ստացել ենք թվային հոլ, որպեսզի ամեն ինչը լիներ շատ ժամանակին համընթաց, լիներ մանկական, բայց նաև հետաքրքիր՝ մեծահասակների համար:

Հոլի գաղափարը արտացոլում է նաև «Մանկական Եվրատեսիլի» արժեքները՝ բոլորը միավորվում են հրաշքի, երաժշտության և ուրախության գաղափարի շուրջ, առանձնանում իրենց երգով ու ելույթով։

Աշոտ Հովակիմյան - Հոլի վրա փորձել ենք ավելացնել հայկական զարդանախշեր, որոնք գալիս են դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակից:

Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն պարգևող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է նաև կարգախոսը։

Աննա Օհանյան - Անգլերենում ընտրվեց Spin the Magic տարբերակը՝ «Պտտիր հրաշքը», ոչ միայն այն պատճառով, որ հոլը կախարդական պտույտներն է անում, այլ նաև այն պատճառով, որ սա Եվրատեսիլի 20-րդ պտույտ է, եկել է Հայաստան:

Ընտրությունը հավանել են նաև այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպական հեռարձակողների միության ղեկավար խորհրդի անդամները:

Դեյվ Գուդման («Եվրատեսիլ»-ի հաղորդակցության և թվային աշխատանքների ղեկավար- Շատ ոգևորված ենք, որ այսօր վերջապես ներկայացնում ենք այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» խորհրդանիշը և կարգախոսը: Շատ ենք հավանել այն աշխատանքը, որ այդ ուղղությամբ արել է Հայաստանը: Եվ կարգախոսը, և խորհրդանիշը, և օգտագործված հայկական էլեմենտները իսկապես հրաշալի են:

10-ը տարի անց մրցույթը վերադառնում է Հայաստան՝ կրկնելու մանկական հրաշքը: Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Դավիթ Ծերունյան Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար- Պետք է ասեմ, որ շոուի հետ կապված բոլոր նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և հենց այս օրերին Եվրոպական հեռարձակողների միության խորհուրդը գտնվում է Հայաստանում, նրանց հետ միասին ակտիվորեն աշխատում ենք և անհամբեր սպասում ենք դեկտեմբերի 11-ին, երբ կկարողանանք բոլորին ներկայացնել շոուն:

Հանրայինցիները հուսով են, որ մրցույթը կանցկացվի խաղաղության պայմաններում՝ հնարավորություն տալով երեխաներին իրական երաժշտական տոն պարգևել Երևանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում