8.5 մլրդ դրամի խախտում և պետությանը պատճառած 6.9 մլրդ վնաս. ՊՎԾ ստուգումները Երևանի քաղաքապետարանում
Պետական վերահսկողական ծառայության ստուգումների համաձայն՝ 2011-2020 թվականներին Երևանի քաղաքապետարանում, հիմնականում ասֆալտապատման ու շինթույլտվությունների գործընթացում արձանագրված խախտումների պատճառով պետությանը պատճառվել է միլիարդավոր դրամների վնաս:
Նաև ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել կամ ներկայացվել է օտարված:
Բացահայտումներն այժմ իրավապահների տրամադրության տակ են, հարուցված են քրեական վարույթներ:













