Ժամը 17.00-ի դրությամբ Սիսիանում ընտրությանը մասնակցել է 9 568 քաղաքացի

ԼԼիլիթ Ասատրյան

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ՏԻՄ ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով։

34/06 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Համիկ Ստեփանյանը «Լուրերի» թղթակցին տեղեկացրեց, որ ժ. 18.00-ի դրությամբ 1788 ընտրողներից քվեարկությունը կատարել է 813-ը։

«Ընտրությունների ընթացքը և մասնակցությունը գնահատում եմ բավականին բարձր։ Բավականին ակտիվ է մեր տեղամասը»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ընտրական գործընթացների հետ կապված ոչ մի ահազանգ չեն ստացել, ոչ մի խախտում չի արձանագրվել։

Հիշեցնենք՝ Սիսիանում պայքարն ընթանում է 7 քաղաքական ուժի միջև՝ 5 կուսակցության և 2 դաշինքի: Սիսիան համայնքում ընտրելու իրավունք ունի 23 037 ընտրող։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրել է, որ ժամը 17.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 9 568 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 41 տոկոսը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում