Ժամը 17.00-ի դրությամբ Եղեգիսում քվեարկել է ընտրողների 47.99, Արենիում՝ 31.45 տոկոսը

ԼԼիլիթ Ասատրյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Վայոց ձորի մարզի 2 համայնքում ՏԻՄ ընտրություն է: Առավոտյան ժ. 08.00-ին մարզում բացվել է 21 ընտրատեղամաս՝ 9-ը՝ Արենի համայնքում, 12-ը՝ Եղեգիսում:

Ժամը 17.00-ի դրությամբ Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում քվեարկության իրավունք ունեցող 4 632 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 2 223-ը կամ 47.99 տոկոսը։ 

Արենի խոշորացված համայնքում քվեարկության իրավունք ունեցող 8 196 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 2 578-ը կամ 31.45 տոկոսը։

Արենի համայնքում բացարձակ թվերով ակտիվ են Ագարակաձոր, Արենի և Ռինդ բնակավայրերը, տոկոսային հարաբերակցությամբ՝ Գնիշիկ , Ռինդ և Խաչիկ բնակավայրերը։

Եղեգիս համայնքում բացարձակ թվերով ակտիվ են Արտաբույնք, Շատին և Քարագլուխ բնակավայրերը,  տոկոսային հարաբերակցությամբ՝ Աղնջաձոր, Արտաբույնք բմակավայրերը։ 

Տեղեկությունները «Լուրերին» հայտնել է թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աղվան Հարությունյանը։

36/18 ընտրատեղամասում, որտեղ ընտրողների թիվը 1284 է, արդեն իսկ ընտրության իրավունքն իրացրել է 550 քաղաքացի. ընտրողների հոսքը դեռ շարունակվում է։

 
 
Seen by Իրինա Մկրտչյան at 14:38
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում