Ժամը 11.00-ի դրությամբ Եղեգիսում քվեարկել է ընտրողների 9,48, Արենիում՝ 6,17 տոկոսը

ԼԼիլիթ Ասատրյան

Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ժամը 11,00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 4 632 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 439-ը կամ քաղաքացիների 9,48 տոկոսը:

Արենի խոշորացված համայնքում քվեարկության իրավունք ունեցող 8 196 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 506-ը կամ 6,17 տոկոսը:

Եղեգիս խոշորացված համայնքը ներառում է 12 գյուղ, Արենի խոշորացված համայնքը՝ 9 գյուղ:

Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Շատին գյուղի 36.18 ընտրատեղամասի նախագահ Կարեն Մանասերյանը «Լուրեր»-ի թղթացին ասաց, որ քվեարկել է 240 քաղաքացի. ընտրողների ընդհանուր թիվը 1284 է։ 

«Ընդհանուր առմամբ ընտրությունն անցնում է շատ հանգիստ, շատ նորմալ մթնոլորտում»,- ասաց ընտրատեղամասի նախագահը։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր:
 
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 497 տեխնիկական սարքավորում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում