Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում կհամակարգի աշխատանքի 5 ուղղություն

ԳԳոհար Սարգսյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին ավագանու արտահերթ նիստում հարց ուղղեցին, թե որոնք են այն ուղղությունները, որոնք նա համակարգելու է:

«Դրանք հիմնականում հինգն են: Առաջին հերթին թաղապետարանների համակարգումն ու վերահսկումն է: Երկրորդը շինբարեկարգման բլոկն է, երրորդը՝ կանաչապատման, չորրորդը՝ մշակույթ, և, իհարկե, հաշվի առնելով իմ փորձը, նաև Կառավարության հետ աշխատանքը, իրականացվող խոշոր ծրագրերը, որտեղ, կարծում եմ, իմ ներդրումը դրական կլինի»,- ասաց Ավինյանը:

Ավինյանն իր խոսքում նշեց, որ պատրաստվում է ուղիղ շփումների միջոցով ակտիվորեն աշխատել ինչպես քաղաքացիների, այնպես էլ ավագանու անդամների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում