Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի ագրեսոր ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում շեշտեց՝ բոլոր ատյաններում ու բոլոր հնարավոր միջոցներով պետք է բարձրացնել ՀՀ այն դիրքորոշումը, որ  Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է անհապաղ դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից:

«Բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք տևական խաղաղության և կայունության հասնելու համար: Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության առումով ուզում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ:

ՀՀ-ն 29800 քմ տարածք ունի: Այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող:

Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի ներխուժած ագրեսոր ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում