Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հասցված բոլոր վնասները մանրամասն գույքագրվեն

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց տեղեկություն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բնակավայրերի կրած վնասների մասին:  

«Համատեղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ինչպես նաև ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացված զանգերով ունենք բավականին մեծ ցանկ: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում վնասվել են մասնավորապես հյուրատներ, առողջարան, ջրամբար, ճոպանուղի, ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, նաև բնակիչների գույք:

Սյունիքի մարզում ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խնդիրներ: Ունենք նաև շտապօգնության մեքենաներ, որոնք ռմբակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում:

Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, ինչպես նաև հեկտարներով ցորենի, գարու արտեր:

Սոթքում 55-60 տուն է  վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ բոլոր հասցված վնասները մանրամասն գույքագրվեն:

«Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ տրամադրի՝ լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Հաջորդը՝ շատ կարևոր է իրավական առումով փաստագրել այս և այլ հանգամանքներ»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում