Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմադիր գործընկերների հետ հայտարարության տեքստի վերաբերյալ անհամաձայնության մասին

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը պատմեց ընդդիմադիր գործընկերների հետ հայտարարության վերաբերյալ անհամաձայնության մասին:

«Առավոտից սկսած աշխատանք ենք տարել մեր ընդդիմադիր գործընկերների հետ: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ներկայացրել էին առանձին առաջարկների փաթեթներ: «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների փաթեթը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծված ագրեսիվ գործողություններին:

«Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների մի մասը որոշ մասով վերաբերելի էր ստեղծված իրավիճակին, և մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ: Ընդ որում՝ ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար չափազանց կարևոր էր այսօր դահլիճում ունենալ միասնականություն խորհրդարանական բոլոր խմբակցությունների միջև: Ցավոք, դա չհաջողվեց:

Պարոն Մամիջանյանի հետ երկարատև քննարկումների ընթացքում հնարավոր չեղավ համաձայնեցնել այնպիսի փաթեթ, որը կընդգրկեր իրենց կողմից ներկայացված առաջարկների մի մասը: Մի մասն անընդունելի էր»,- ասաց Վարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում