Տիգրան Ավինյանն ուսանողների հետ մասնակցել է «Սթարմուս» գիտական փառատոնին

ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն ուսանողների հետ «Սթարմուս» միջազգային գիտական փառատոնին է մասնակցել:

Ավինյանը կարևորում է «Սթարմուսի» նման փառատոների կայացումը մեր երկրում և նկատում, որ դրանց շնորհիվ ակտիվանում է կյանքը քաղաքում:

Ավինյանին ուրախացրել են երիտասարդների հետաքրքրությունը գիտության նկատմամբ և երաժշտական ճաշակը: Նա ուսանողների հետ մասնակցել է նաև «Սթարմուսի» դասախոսությունների:

Տիգրան Ավինյան (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ) - «Սթարմուսը» մեր քաղաքի, մեր երկրի համար շատ նշանավոր իրադարձություն է: Նմանատիպ իրադարձությունների շնորհիվ է, որ քաղաքային կյանքը, վայբը երիտասարդությունն զգում է:  

«Սթարմուսը» գիտության և արվեստի միախառնություն է, և մենք՝ Պոլիտեխնիկական համալսարանը, նաև գործընկերն է փառատոնի: Մեր 150 ուսանող մասնակցել է տարբեր դասախոսությունների, համերգների, և այն երիտասարդները, որոնք վաղն այս երկրում լինելու են որոշող անձինք, հնարավորություն են ունեցել շփվել մարդկանց հետ, որոնք շատ բան են արել այս աշխարհում և մեծ փոփոխությունների հեղինակ են:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում