Գիտության մեջ կա երաժշտություն, երաժշտության մեջ՝ գիտություն. երևանյան «Սթարմուսի» 3-րդ օրը

ԱԱլիս Մելիքսեթյան

Որն է Երկիր մոլորակի վրա կյանքի շարունակականությունն ապահովող գործոնը: Հարցը ոչ միայն համաշխարհային տիեզերագիտության, այլև Երևանում արդեն 3-րդ օրն ընթացող «Սթարմուս»-ի օրակարգում է: Մոլորակագետ Բեթանի Էլմանն ընդգծում է՝ հարցի պատասխանը ստանալու համար ուսումնասիրվում են Մարսն ու Վեներան, որոնք ինչ-որ ժամանակ շատ նման են եղել մեր մոլորակին:

Բեթանի Էլման (Մոլորակագիտության պրոֆեսոր) Փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք պաշտպանել ինքներս մեզ, և, որքան շատ ենք ուսումնասիրում մեր արեգակնային համակարգն ու տիեզերքը, տեսնում ենք, որ երկիրն, իսկապես, շատ կարևոր կեցավայր է եղել վերջին 4 մլրդ տարիներում: Հենց սրանով է, որ այս պահին զբաղվում է տիեզերագիտությունը:

Գիտնականներին ամենից շատ անհանգստացնում են կլիմայական փոփոխությունները: Աստղակենսաբան Դեյվիդ Գրինսփունն արձանագրում է՝ տիեզերքն անընդհատ փոփոխվում է, անկանխատեսելիորեն փոխվում է նաև մեր մոլորակը: Հիմնական խնդիրն է՝ Մարսի ու Վեներայի բացասական փորձն ունենալով, կանխել Երկիր մոլորակի հնարավոր աղետները:

Դեյվիդ Գրինսփուն ստղակենսաբան)Վեներայի դեպքում ակնհայտ է, որ տեղի են ունեցել հրաբխային ժայթքումներ, որոնք հասցրել են կլիմայական աղետների: Մարսի պարագայում շատ մեծ կլիմայական աղետ է տեղի ունեցել, որը հանգեցրել է նրա մթնոլորտի կորստին: Ասում են, որ տիեզերքի հարվածների պատճառով է եղել մթնոլորտի կորուստը:

Տիեզերքում տեղի ունեցող փոփոխությունների հետազոտմանը կարող է նպաստել նաև Հայաստանը, նշում է ֆիզիկոս Սքոթ Հաբըրդը՝ հիշեցնելով ամիսներ առաջ ուղեծիր բաց թողնված արբանյակի մասին:

Սքոթ Հաբըրդ (Ֆիզիկոս)Հայաստանը պետք է շարունակի հանձնառությունը, բոլոր ջանքերը ներդնի իր առաջին արբանյակի աշխատանքի ուղղությամբ: Արբանյակների միջոցով տիեզերական ուսումնասիրությունների ծրագրում կարող են ներգրավվել բոլոր երկրները: Երբ ասում ենք «տիեզերքի ուսումնասիրություն»՝ նկատի ունենք երկրի խորքերի, աստղերի, նաև Մարսի և այլ մոլորակների ուսումնասիրությունը:

Երևանում ընթացող «Սթարմուս»-ով գիտնականները տպավորված են: Երեք օրվա ընթացքում Հայաստանի մայրաքաղաքում արձանագրել են՝ գիտության մեջ կա երաժշտություն, երաժշտության մեջ էլ՝ գիտություն:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում