«Սթարմուսի» երկրորդ օրն անցկացվել են փառատոնի կարևոր դասախոսություններից 8-ը

ՄՄուշեղ Իսախանյան

«Սթարմուսը» բացառիկ է, քանի որ գիտության ու արվեստի ոլորտում մեծ անուն ունեցող մարդիկ ճիշտ տեղում են հավաքված, և սա օգնել է ձևավորել մի ամբողջ համայնք՝ այս կարծիքին է «Սթարմուս VI» փառատոնի բանախոս, Ipod-ի հեղինակ և Iphone-ի համահեղինակ Թոնի Ֆադելը:

Թոնի Ֆադել («Սթարմուս» փառատոնի բանախոս- Ես այստեղ գալիս եմ առաջին հերթին գիտելիք ստանալու համար: Այստեղ մարդիկ են, որոնք ունեն այդ գիտելիքը, պատրաստ են աշխատել նոր գիտելիք ձևավորելու համար:

«Սթարմուս» փառատոնի երկրորդ օրը անցկացվեցին փառատոնի կարևոր դասախոսություններից 8-ը: Աշխարհն ու գիտությունն այսօր խնդիրների են բախվել՝ կարծում են բանախոսները, որից ամենալուրջը, որը սերտ կապված է գոյության հետ, կլիմայի փոփոխությունն է:

Քրիս Ռափլի («Սթարմուս» փառատոնի բանախոս- Կլիմայի փոփոխությունը այնպիսի գլոբալ հարց է, որում ակներև են դառնում բազմաթիվ խնդիրներ, և մենք պետք է փորձենք դրանք տարանջատել ըստ առաջնահերթության: Անհրաժեշտ է խնդիրը կարգավորել՝ տարբեր մարդկանց համախմբելով: «Սթարմուսը», վստահաբար, այդպիսի հարթակ կարողացել է ստեղծել:

Ինչպես փառատոնի համահիմնադիրներն են նշում, «Սթարմուսը» ստեղծվել է` գիտությունը մարդկանց մոտեցնելու համար: Եվ խոսքը միայն վերջին տարիների մասին չէ. գիտությամբ միշտ են նվազ հետաքրքրված եղել՝ ասում է փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը:

Գարիկ Իսրայելյան («Սթարմուս» փառատոնի համահիմնադիր- Հաղորդակցության հնարավորությունների բազմազանության հետևանքով գիտությունը ստիպված է մրցակցելու այլ տեղեկատվական աղբյուրների հետ: Սա շատ հստակ է, մասնավորապես` հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան ժամանակ է հատկացվում գիտությանը լրատվամիջոցներով:

Քրիս Ռափլի Վիճակագրությունն եմ փորձում հիշել, բայց, եթե չեմ սխալվում, գիտնականների թիվը կազմում է երկրների բնակչության 0.1 տոկոսը: Մի քանի տարի առաջ Միացյալ Թագավորությունում հարցում էր անցկացվել, և մեծ մասը հարցվածների չէին կարողանում ողջ կամ մահացած գիտնականի անուն հիշել:

Բազմաթիվ թյուրընկալումներ կան նաև հանրության շրջանում, թե ինչ է գիտությունը՝ ասում են բանախոսները:

Շարունակում են՝ առասպել կա, թե գիտությունը շատ բարդ է, բայց լավ բալետմայստեր կամ երաժիշտ լինելու համար նույնքան ջանք պետք է ներդնես, որքան գիտնական լինելու համար: Խնդիրը հաղթահարելու համար շատ «Սթարմուս»-ներ են պետք՝ ասում են գիտնականները: Փառատոնի երկրորդ օրը բանախոսները պատմել են նաև Մարս մոլորակի, արհեստական բանականության, ավիատիեզերական ինժեներության մասին: Իսկ Մարսի վերաբերյալ դասախոսությունը ամենահետաքրքիրների շարքերում էր, քանի որ, գիտնականի պնդմամբ, հազարամյակներ առաջ Մարսից Երկիր հյուրեր են եկել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում