Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

ԱԱրսեն Մկրտչյան

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08:00-ին, Իջևանի գինու գործարանին հարակից տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։

Պարզվել է, որ կա 2 ծխացող օջախ․ այրվում է մոտ 13 հա անտառածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։55-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել է մոտ 13 հա անտառածածկ տարածք։

Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին՝ ժամը 13։25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում