Հայ և իրանցի գործարարներն ամրապնդում են շփումները. համաժողով Երևանում

ԱԱլիս Մելիքսեթյան

Իրանական կողմը Հայաստանի միջոցով ցանկանում է դուրս գալ ԵԱՏՄ և եվրոպական շուկաներ: Երևանում անցկացվող հայ-իրանական գործարար համաժողովին ընդգծում է Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետը:

Աբեդին Խոռռամ (ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ- Կարևոր է փոխադարձ ճանաչողությունը, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը՝ որպես երկկողմ գործակցության զարգացման գրավական։

Արևելյան Ատրպատականը Իրանի ամենախոշոր արդյունաբերական նահանգներից մեկն է և տնտեսական առումով առաջատար դիրքերում է: Այստեղով է անցնում Մետաքսի մեծ ճանապարհի իրանական հատվածը, առկա է օդային, ցամաքային և երկաթուղային հաղորդակցության զարգացած ցանց։ Նահանգում է գտնվում Հայաստանի սահմանակից «Արաս» ազատ տնտեսական գոտին:

Աբեդին Խոռռամ - Մեր պատվիրակության կազմում են արդյունաբերության, սննդի և այլ ոլորտների գործարարներ: Մեր նպատակն է զարգացնել տնտեսական կապերը Հայաստանի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի միջև, քննարկել այն հնարավորությունները, որոնք թույլ կտան ամրապնդել առևտրատնտեսական կապերը:

Նահանգապետի խոսքով՝ կան բոլոր նախադրյալները հայ-իրանական տնտեսական կապերն առավել արդյունավետ մակարդակի բարձրացնելու համար: Վստահ է՝ մաքսային որոշ խնդիրներ առաջիկայում լուծում կստանան: Մտադիր են Հայաստանում նաև բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական գոտիներ ստեղծել:

Արմեն Արզումանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ- Գոհունակությամբ կարող եմ նշել վերջին շրջանում պատվիրակությունների փոխադարձ այցերի ակտիվացումը և տարատեսակ խմբերի փոխգործակցությունը:

Արևելյան Ատրպատականի նահանգապետի գլխավորությամբ նման ներկայացուցչական պատվիրակության այցը վկայում է, թե Իրանում որքան մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ նշում է Հայաստանում Իրանի դեսպանը:

Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան- Մեծ է ակնկալիքը, որ համաժողովի արդյունքում երկու կողմերի գործարարները կգտնեն գործակցության նոր ուղիներ, գործնական պայմանավորվածություններ ձեռք կբերեն։

Հայաստանում այսօր գործում է իրանական կապիտալի մասնակցությամբ 6565 ձեռնարկություն: Այս տարվա առաջին կիսամյակում երկու երկրների առևտրաշրջանառությունը գերազանցել է 300 մլն դոլարը, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է ավելի քան 37 տոկոսով:

Հեղինակ` Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում