Բարձր մեղրատու բաքֆաստը՝ հայկական մեղվաբուծության մեջ

ԼԼիլիթ Ասատրյան

Ոչ միայն խաղաղասեր, այլև՝ աշխատասեր ու մեղրատու բաքֆաստ ցեղի մեղվին Ալեքսանդր Եղիազարանը հայրենի Աղավնաձոր է բերել Բելառուսից: Մանկուց մեղվի ու մեղվաբույծ պապի մասին լսած պատմությունները այնքան էին տպավորել, որ թողեց ամեն բան ու խորացավ այս գործի մեջ:

Ալեքսանդր Եղիազարյան (մեղվաբույծ) - 16-17 թվերից սկսեցի ուսումնասիրել աշխարհի մեղվաբուծությունը, թե, ասենք, որտեղ, որ երկում ինչ մակարդակի է: Տեսա, որ 50 տարով ենք հետ աշխարհից: Գտա աշխարհահռչակ երիտասարդ մի սելեկցիոների՝ Միխայել Գրաշենկոյին:

Հենց Միխայիլ Գրաշենկոն էլ բացեց մեղվաբուծության աշխարհի դռները. խորհրդատվություններ, դասընթացներ, անգամ Բելառուս ու Գերմանիա է հասել, ներմուծել բաքֆաստի տոհմային 40 մայր ու տեղական 25 մեղվաընտանիքների հետ հիմնել այս մեղվանոցն ու մայրաբուծարանը:

Ալեքսանդր Եղիազարյան - Բերեցի արհեստական բեղմնավորումով ստացած մայր մեղուներ, որոնք կոչվում են F0-ներ: Մինչ այդ ես բերել էի Ֆ1-եր, դրանք արդյունաբերական մեղր արտադրության համար են, իսկ ԻՕ մայրերը  մայրաբուծության համար են:

Աշխարհի լավագույն 8 մեղուներից է բաքֆաստը, որի սելեկցիան 70 տարի է տևել: Թեև գեների մեջ հայկական դեղին մեղուն կա, բայց Ալեքսանդրը գործի դնելով, անասնաբույծի մասնագիտական հմտությունները, սելեկցիոն փորձեր է անում:

Ալեքսանդր Եղիազարյան - Հայկական դեղին մեղուն խաչասերել եմ բաքֆաստ հետ... էդ պրոցեսը տևելու է 5-7 տարի ամենաքիչը, որպեսզի ինչ-որ նոր բան ստանամ: Պատկերացնում եք՝ նրա խաղաղասիրությունը ու ձվադրությունը կարողանանք փոխանցել հայկական դեղինին:

Բաքֆաստի ամենամեծ առավելությունը գերհզոր ձվադրությունն է՝ օրական մինչև 3000-ի է հասնում, ինչի արդյունքում ստեղծված աշխատավոր զորքը աննախադեպ արդյունք է ապահովում:

Ալեքսանդր Եղիազարյան - Մեր խառնածին մեղվաընտանիքները կարող են տալ 20 կգ մեղր, ուրեմն բաքֆաստը հաստատ կկարողանա բերել մոտ 50 կգ մեղր: Էս պահին ես ձեզ կարող եմ ցույց տալ փեթակներ, որ առնվազն 60 կգ մեղր կա վրաները:

Մեղվի այս տեսակի ստացմամբ ու տարածմամբ մեղվապահ-սելեկցիոները հստակ նպատակ ունի:

Ալեքսանդր Եղիազարյան - Մի հատ օրա գալու Հայաստանում, որ անմաքուր մեղրի մասին մոռանալու են, որովհետև մարդը շատ-շատ է բերք ստանալու, ծրագրիս նպատակն է, որ Հայաստանի մասին աշխարհի որ երկրում էլ լսեն, հասկանան, որ անպայման լավ, մաքուր, մաքուր մեղր է:

Այս գործի մեջ պակաս կարևոր չեն տեխնոլոգիական հարցերը՝ ասում է Ալեքսանդրն ու ներկայացնում՝ ամուր, հիգիենիկ ցանցով, ջերմակայուն, վաղ գարնանը մեղվաընտանիքի զարգացումը 30 %-ով ուժեղացնող ու 40 %-ով ավելի բերք ապահովող պենոպոլիուրետանից փեթակների արտադրությունը: Մեղրաքամում օգտագործվող դանակների ու սարքերի մեջ էլ գտել է հեշտ ու հարմար հնար:

Ալեքսանդր Եղիազարյան - Ես սերիկը բացում եմ էս վիլկայով ու իմ աշխատանքի պրինցիպը սենց ա, շատ արագ ու որակով ա լինում:

Մեղրի շուկայի միջազգային միտումները ուսումնասիրել ու բջջային այս մեղրը բերել է տեղական շուկա: Ասում է՝ չի բյուրեղանում, հարմար ու հասանելի է բոլորին:

Ալեքսանդր Եղիազարյան - Ռամկան էս վիճակով, մի փոքր կտոր մոմաթերթ ենք դնում ստեղ, դնում ենք փեթակի մեջ, մեղուն ինքը գործում, ինքը լցնում ա սա, ու որոշեցի էս բերեմ Հայաստան:

Շուկայի արձագանքին է սպասում, դրական լինելու դեպքում կավելացնի՝ տարեկան հասցնելով մինչև 10 հազարի:


Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում