Խիստ հսկողություն Երևանի մուտքերի մոտ. ՍԱՏՄ-ն 2 օրում միս տեղափոխող 20 անձի է տուգանել

ՎՎահե Կոստանդյան

Մսի տեղափոխման այս, մեղմ ասած հակասանիտարական վիճակը մեր տեսախցիկը ֆիքսել է առավոտյան ժամը յոթին, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խստացված սուգումների ժամանակ:

Միսը մորթելու ոչ հինգերորդ ձև, ոչ էլ տեղափոխման իրավունք անասնատերը չուներ: Որքան էլ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրացման ցանցերում պայքարում է, որ մսի վաճառակետերում առանց ուղեկցող փաստաթղթի միս չվաճառվի, միևնույնն է՝ կան մարդիկ, որոնք փորձում են շրջանցել ՍԱՏՄ պահանջները:

Հակոբ Ալավերդյան (ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչ) - Դուք թույլ չեք տալու Երևան մտցնեն, ոչ այդ մեքենան Երևան չի գնալու, միսը վաճառակետ չի հասնելու:

Վերջերս ՍԱՏՄ-ում որոշեցին՝ որպես կանխարգելիչ միջացառում ոստիկանության հետ հերթապահություն սահմանել մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհների վրա: Արձանագրված մեկ այլ զավեշտալի դեպքով, միս տեղափոխողը փորձել էր մայրաքաղաք մտնել զարտուղի ճանապարհով:

Արթուր Շատվորյան (ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ) - Արարատի մարզից դեպի Երևան մտնող ճանապարհին մեկ անգամ կանգնեցվելա ոստիկանության կողմից ֆիզիկական անձ, որը ունեցել ա առանց անվտանգությունը հաստատող փաստաթղթերի մսեղիք: Անմիջապես մեր տեսուչները վարչական վարույթ են իրականացրել, մեքենան հետա գնացել, հետո գյուղական ճանապարհներով մսեղիքի տերը հասելա ԳՈւՄ-ի շուկա, որտեղ նաև մենք նույնպես ոստիկանության հետ համատեղ ունեինք դիտակետ և երկրորդ անգամա այդ մարդը փաստորեն տուգանքի ենթարկվելու նույն մսեղիքի համար:

Մի էլ փորձեք՝ հորդորում է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալն ու խոստանում. եթե հիմա խախտման համար տուգանում են 20 հազարից 30 հազար դրամով ու միսը չեն առգրավում, կրկնվելու դեպքում ավելի կոշտ միջոցներ կկիրառեն: Հիմա Երևանում վաճառվող միս -մսեղիքի 70 տոկոսը սպանդանոցով է անցնում: Սուպերմարկետներում ընդհանրապես բակերում մորթված միս չի վաճառվում: Առաջիկայում մսի վաճառքի խիստ հսկողություն կսահմանեն նաև մարզերում: Մայրուղիներում կիրառվող փորձն արդյունավետ էր՝ ասում է Շատվորյանը:

Արթուր Շատվորյան - Առաջին օրը  բազմաթիվ մեքենաներ են կանգնեցվել, որից 19-ի մեջ եղելա մորթված կենդանու միս: 16 ֆիզիկակակն անձ չեն ունեցել անվտանգությունը հաստատող փաստաթղթեր: Նրանց նկատմամբ կիրականացվի վարչական վարույթ և նրանք կերթարկվեն վարչական պատասխանատվության: Այսօր արդեն մեքենաների թիվը նվազելա, ունենք չորս իրավախախտ:

Երկրում գործող արդեն 100 սպանդանոց կա, որտեղ մորթված կենդանիների տվյալները գրանցվում են էլեկտրոնային համակարգում, ասում են ՍԱՏՄ-ում: Լավագուն սպանդանոցները նույնիսկ գյուղացուց կենդանի են գնում, լավ պահում, քաշ ավելացնում, այնուհետև մսի որակը բարելավելուց հետո այն վաճառքի են հանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում