Հայկական արտադրանքը կվաճառվի ամերիկյան խոշոր առևտրի ցանցերում

ԱԱրսեն Մկրտչյան

Հայկական ընկերություններն ամերիկյան շուկայում կներկայանան միասնական արտադրանքով:

Մարիամ Մանուկյան («Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ» ՀԿ նախագահ) - Սեպտեմբերին Հայաստանից մեկնելու է հայկական ապրանքների 6 կոնտեյներ:

Նման ծավալով հայկական ապրանքատեսակներ Միացյալ Նահանգներ են ուղարկվում առաջին անգամ: Տեքստիլից մինչև ալկոհոլային խմիչքներ, չրեր, քաղցրավենիք և ձեռագործ աշխատանքներ: Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի օժանդակությամբ հայկական արտադրանքը ներկայացված կլինի ամերիկյան խոշոր ցանցերում:

Մարիամ Մանուկյան - Մենք այդ կապերը ստեղծել ենք արդեն իսկ, որպեսզի հայկական երաշխավորված արտադրանքը տեղ գտնի ոչ միայն հայկական տեղական խանութներում, նաև ամերիկյան խոշոր խանութներում, ինչպիսիք են՝ «Կոսկո», «Վոլմարտ» և այլն:

Չկա չվաճառվող արտադրանք, ընդամենը անհրաժեշտ է ճիշտ ներկայացնել և գտնել գնորդին՝ ասում է Մարիամ Մանուկյանը:

Մարիամ Մանուկյան - Հայկական արտադրողը չի վճարում արտահանվող բեռի փոխադրման հետ կապված, հայկական արտադրողը չի վճարում լիցենզավորման և փաստաթղթերի լիցենզավորման գործընթացի համար:

Armenian Trade show. սեպտեմբերից կգործարկվի նաև էլեկտրոնային հարթակ, որտեղ կներկայացվեն հայկական ապրանքներն ու ծառայությունները:

Մարիամ Մանուկյան - Հարթակ ենք ստեղծել, որպեսզի մեր կապերի միջոցով երաշխավորված գործընկերության պայմանագրեր կնքեն հայկական արտադրողները և արտահանեն Միացյալ Նահանգներ:

Խորհուրդը նաև աշխատանքներ է իրականացնում Հայաստանում ամերիկյան ներդրումները մեծացնելու ուղղությամբ: Եթե միավորենք ուժերը, մեծ արդյունքի կարող ենք հասնել՝ ասում է ամերիկաբնակ գործարար Աշոդ Սպենդջյանը: Հայաստանն ունի մեծ հնարավորություններ, մասնավորապես, տեքստիլ արդյունաբերությունը զարգացնելու համար: 

«Հայ-ամերիկյան բիզնես կամուրջ» ծրագրով այս տարվա մայիսին Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում անցկացվել էր հայկական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, որը մեծ հաջողություններ էր գրանցել:

Հայկական մոտ 4 տասնյակ ընկերություններից տասին հաջողվել էր գործակցության պայմանագրեր կնքել ամերիկյան խոշոր ընկերությունների հետ: Հայ արտադրողներին նման երկրորդ հնարավորությունը կընձեռնվի դեկտեմբերին:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում