Փոքր Վեդին սեյսմակայուն դպրոց կունենա

ՌՌոզա Խաչատրյան

Հռիփսիմե Հարությունյան (Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի տնօրեն) - Ոչ մի օր մենք չենք դադարեցրել աշխատանքը:

Այս տարվա մայիսի 1-ից Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի գույքը, անձնակազմն ու երեխաները տեղափոխվել են այլ շենք:

Հռիփսիմե Հարությունյան - Սա մեր համայնքի մշակույթի տունն է, որտեղ մենք ունենք արվեստի դպրոց, երաժշտական դպրոց:

Արդեն նաև միջնակարգ դպրոցն է այստեղ՝ տարրական 7 դասարանի համար: Առավոտյան սովորում են հանրակրթական առարկաներ, երեկոյան՝ երաժշտական:

Հռիփսիմե Հարությունյան - Երկար տարիներ ենք մենք աշխատել հին շենքում, վատ պայմաններում, իսկ հիմա ունենք հնարավորություն նոր շենքում, նոր պայմաններում բարձրորակ կրթություն տալու:

Միջին և ավագ դասարանի աշակերտները սեպտեմբերից կսովորեն հարևան Տափերականի դպրոցում՝ մինչև իրենցը կառուցվի: Տարածքային զարգացման հիմնադրամը 4-րդ կարգի վթարային դպրոցի շենքն արդեն ապամոնտաժել է, նույն տեղում կառուցում է նորը՝ ժամանակակից պայմաններով, 9 բալ սեյսմակայունությամբ:

Նորիկ Դավթյան (աշխղեկ) - Այ, էս տեսքն է ունենալու, տեսեք: Նախատեսված է երեսպատում բազալտի սալիկներով, արտաքին բոլոր պատերը ջերմամեկուսացվում է:

Դպրոցը ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի դաշտեր ու վազքուղի, փակ սպորտդահլիճ կունենա, ռազմական պատրաստության գոտի՝ տիր կրակելու համար:

Նորիկ Դավթյան - Բաղկացած է 8 մասնաշենքից, ուսումնական սենյակների մակերեսը 1338 քառ. մ, այսինքն՝ 1 աշակերտին մոտավորապես 14 քառ. մ տարածք է հասնում:

Հենաշարժողական խնդիրներով երեխաների համար հարմարավետ դպրոցը կկառուցվի շուրջ 2 տարում, տարածքի մոտ 50 տոկոսը կանաչապատվելու է:

Հայկ Գալստյան (ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համակարգող)
- Նախագծային հզորությունը 432 աշակերտի համար է, բայց իրականում կրթական չափորոշիչների համատեքստում այնտեղ կարող է սովորել 650 աշակերտ:

Սա միակ դպրոցը չէ, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է:

Հայկ Գալստյան - Ծրագրի, կարելի է ասել, 30-րդ դպրոցն է, էն համատեքստում, որ 7-ը մենք ավարտել ենք, 23-ը ներկայումս գտնվում է շինարարության մեջ:

Մինչև 2026-ը ծրագրով նախատեսված է 46 դպրոց կառուցել կամ ամրացնել: 7-ն արդեն հանձնվել է շահագործման, 23-ի շինարարությունն ընթացքի մեջ է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում