Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

ԼԼիլիթ Ասատրյան

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական արդյունքը գրանցել են Ճամբարակի ոստիկանները:

Հուլիսի 27-ին` երեկոյան ժամը ութին, Ճամբարակի վարչական տարածքում ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Դիտավան գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Մեքենայի թափքում փայտանյութ կար` առանց համապատասխան փաստաթղթի:

Ըստ վարորդի` փայտանյութը ձեռք էր բերել Իջևանի անտառտնտեսության Սևքար մասնաճյուղից:

Փայտանյութով մեքենան տեղափոխվել է Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում