Շուտով կսկսվի Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքը. այսօր բացվել են մրցութային հայտերը

ԼԼիլիթ Ասատրյան

Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին` նախորդ շաբաթ տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Ամսվա առաջին օրը բացվել են 3 լոտով հայտարարված մրցույթին դիմած կազմակերպությունների հայտերը:

Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները, որով նախատեսված է միանալ եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի նոր երթուղուն:

Նոր երթուղու կառուցման անհրաժեշտությունն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի համատեղ հայտարարության 6-րդ կետում:

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար։

2022 թվականի հունիսի 30-ին, կառավարության որոշմամբ, գումար հատկացվեց ճանապարհի վերակառուցման նպատակով նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքներ իրականացնելու համար։ Շինարարներն արդեն կան, առաջիկա օրերին կսկսվեն շինաշխատանքները։

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում